ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ՖԻՖԱ-ի նախագահը բաց չի թողել խաղը

ՖԻՖԱ-ի նախագահը  բաց չի թողել խաղը
13.07.2018 | 09:46

Սանկտ Պետերբուրգում շտապ վիրահատական միջամտության կարիք է ունեցել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոյի յոթնամյա դուստրը: Աղջնակին վիրահատարան են հասցրել կույր աղիքի սուր բորբոքման կասկածով: Վիրահատությունը եղել է բարդ և ունեցել է դրական ելք: Նշվում է նաև, որ միջին վերականգնողական փուլը կկազմի երկու շաբաթ:


Վիրահատության ժամանակ ՖԻՖԱ-ի նախագահը եղել է Սոչիում, որտեղ մեկ քառորդ եզրափակչում մրցում էին Ռուսաստանի և Խորվաթիայի ընտրանիները: Ավելի ուշ Ինֆանտինոն անձամբ է այցելել հիվանդանոց՝ աղջկան տեսակցելու և իր երախտագիտության խոսքը բուժանձնակազմին ասելու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ